ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է երկրի քաղաքացիություն ստացող անձանց համար անցկացնել պարտադիր երդման արարողություն: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը նման առաջարկ է արել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ նա ասել է, որ նման պրակտիկա գործում է այլ երկրներում:
Նախագահը խնդրել է Վոլոդինին պատգամավորների հետ մտածել թեմայի շուրջ։