Կալիֆոռնիայում ԱՄՆ-ի իրավապահ մարմիններն իրականացրել են ստուգարշավներ, որոնք նպատակ են ունեցել բացահայտելու այն ապօրինի ցանցը, որն այլ երկրների հղի կանանց օգնում Է ծննդաբերելու համար ժամանել ԱՄՆ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն՝ երկրի տարածքում ծնված երեխան իրավունք ունի ստանալու ամերիկյան քաղաքացիություն: Ուստի այն օտարերկրուհիները, որոնք ցանկանում են, որ երեխան ամերիկյան քաղաքացիություն ունենա, ծննդաբերելու են ժամանում ԱՄՆ:
Բացառապես երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով ԱՄՆ ժամանած հղի կանանց թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: Տեղական իշխանությունների տվյալներով՝ միայն Կալիֆոռնիայի մի շրջանում՝ Orange County-ում, վերջին երկու տարում ծնվել Է Է օտարերկրուհիների ավելի քան 400 երեխա, որոնք ԱՄՆ են ժամանել ծննդաբերելու ժամանակ:
Նման «կին զբոսաշրջիկների» մեծամասնությունը Չինաստանից Է, հայտարարում են Կալիֆոռնիայի իշխանությունները: Քննիչների տվյալներով՝ կանայք ստիպված են լինում ԱՄՆ ուղեւորությունը կազմակերպելուն օժանդակելու համար ապօրինի ցանցին վճարել 15 հազարից մինչեւ 50 հազար դոլար: