Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար: «Մեր ֆինանսական իշխանությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար,-ասել Է նա Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար համաժողովում: Երկրի կենտրոնական բանկը շարունակում Է գնաճի թիրախավորման քաղաքականությունը եւ հետագայում Էլ դա անելու Է»:
Պուտինն այն կարծիքին Է, որ ռուբլու փոխարժեքի սպակուլյատիվ թռիչքները շուտով պետք Է դադարեն, դրանք կապված չեն հիմնարար տնտեսական գործոնների հետ: Նա նաեւ հավաստիացրել Է, որ Ռուսաստանում կապիտալի շարժման սահմանափակումներ չեն մտցվի: «Մենք չենք պատրաստում կապիտալի շարժման սահմանափակումներ մտցնել»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: