Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: «Ցանկանում եմ արձագանքել այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, ով նույնպես Վրաստանի բարեկամն է:
Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են, և ցանկանում եմ մեր բարեկամ երկրին, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որ սկսել է»,- ասաց Վրաստանի վարչապետը՝ ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս: