«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ:
Իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է՝ խոսվում է Կադաստրի կոմիտեի լուծարման մասին: Բայց եթե նախկինում նշվում էր, թե Կադաստրը միանալու է պետգույքի կառավարման վարչության հետ եւ այդ նոր կառույցի ղեկավար է դառնալու պետգույքի վարչության ներկայիս պետ Արման Սահակյանը, իսկ լուծարվող կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը գնալու է վաստակած թոշակի, ապա վերջին օրերին ճիշտ հակառակ տեղեկություններ են շրջանառվում: Ըստ այդ տեղեկությունների, խաղից հանվելու է Արման Սահակյանը: «Հայկական ժամանակ»-ի լրագրող ՀայԱրփի Բաղդասարյանն այսօր զրույցել է պետական գույքի կառավարման վարչության պետ ԱմանՍահակյանի հետ եւ թեմայի շուրջ մի շարք հարցեր ուղղել նրան»: