Օրերս մամուլը գրեց, որ Կառավարությունը Կարեն Կարապետյանի լիբանանյան այցից առաջ որպես նվեր գնել է նկարիչ Արթուր Շարաֆյանի գեղանկարներից՝ «Անտառային տրամադրություն»-ը։
Մեզ հետ զրույցում նկարիչ Արթուր Շարաֆյանը հայտնեց, որ վերջերս իրենից գնել են նշված գեղանկարը, բայց թե ինչ նպատակի է այն ծառայելու և ում համար է նախատեսված՝ չի կարող ասել։
Թե ինչի համար է նկարը գնել Կառավարությունը և ինչ արժեքով, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարության աշխատակազմը ձեռք է բերել նկարիչ Արթուր Շարաֆյանի գեղանկարներից մեկը, որի համար աշխատակազմի՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցներից փոխանցվել է 728 հազար դրամ:
Նկարը գնվել է արտասահմանյան հյուրերին նվիրելու նպատակով: