Հանրապետությունում մարտ ամսին գրանցված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի նաև ապրիլին: Այս մասին ասաց

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

 

Նրա խոսքով` հովտային գոտիներում ցերեկը կգրանցվի 22-24 աստիճան ջերմություն, գիշերը`  7-10 աստիճան: Հանրապետության լեռնային գոտիներում ցերեկը կգրանցվի 15-20, գիշերը` 3-8 աստիճան ջերմություն: «Ապրիլին ամենատաք ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում, որտեղ  ցերեկը կլինի 25-27, գիշերը`10-15 աստիճան: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կդիտվի 22-24, գիշերը` 10-12 աստիճան տաքություն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանության կենտրոնի պետը տեղեկացրեց, որ ապրիլին սպասվում են նորմայից բարձր տեղումներ: