Մարտի 31-ին, ժամը 23:05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ փակուղում չբնակեցված տնակ է այրվում: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակա բլուրին այրվել է ինքնաշեն կառույց՝ մոտ 12 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:16-ին, մարվել՝ 00:38-ին: