Մարտի 8-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող «Կոնգո» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:20-ին:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի անտառպետության 4-րդ պահաբաժնի հատվածում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ մոտ 250 եղևնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Վանաձոր քաղաքի անտառպետության 5 աշխատակից: