Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 12-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել եւ այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին փրկարարական վարչությունից' դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտաշատի եւ Մասիսի օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի երեք աշխատակից եւ մարզային փրկարարական վարչության ինը հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ արգելոցի 30 աշխատակից:
Դեպքի վայրում աշխատանքները համակարգել են ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը:
Հրդեհի հետեւանքով այրվել է շուրջ 10 հա խոտածածկ տարածք:
Լիլիթ Մաճկալյան