Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես' Արմավիրի մարզի Նորավան-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և 100 դեկորատիվ ծառ, Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 188 տան բակում՝ 2000 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վաղաշեն գյուղերի միջնամասում՝ 20 հա խոտածածկ տարածք և 5 հա խաղողի այգի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անդրանիկի փողոցում՝ 50 քմ, Կապան քաղաքի Բարաբաթում ավանում՝ 2 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 102 դպրոցի մոտակայքում՝ 20 քմ, Երվանդ Քոչարի փողոցում՝ 80 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում' «Կիլիկիա» առևտրի կենտրոնի մոտ՝ 150 քմ, Գյուրջյան փողոցում՝ 50 քմ, Պ. Սևակի փողոցի թիվ 1 հասցեում՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԱԻՆ