Ռուս խաղաղապահները մեկ օրում ավելի քան 12 հեկտար տարածք են ականազերծել Ստեփանակերտում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում, մասնավոր տներում, տնամերձ հողամասերում, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ։ Մեկ օրում մաքրվել է շուրջ 12 հեկտար տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և դուրս է բերվել 172 պայթյունավտանգ առարկա ոչնչացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։