Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արեւիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

 

«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արեւիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։
Տեղում աշխատում են շրջակա միջավայրի եւ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների եւ մարզային կառույցների ներկայացուցիչները։ 
Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել է նա: