ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 27-28-ն ահազանգեր են ստացվել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտ այրվել է 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում՝ 0.5 հա, Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների փողոցում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: