ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 30-ին' ժամը 02.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոտնակ:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մ արտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Անդրանիկի պողոտայում գտնվող «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.14-ին, մարվել՝ 04.01-ին: Ամբողջությամբ այրվել է ավտովերանորոգման կետը' (7մX12մ) գույքով, ներսում կայանված «BMW X6» մակնիշի և «ՎԱԶ 21010» մակնիշի առանց պ/հ-ների ավտոմեքենաները, ջերմահարվել են կից չորանոցում (7մX6մ) կայանված «Opel Astra J» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան և 2 աթոռ: