ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կետում:
Երկու բաքում (20-ական տոննա տարողությամբ) այրվել է հեղուկ գազ (պրոպան), «Դաֆ» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաներ, պայթել է 30 հատ 20 կգ-անոց թթվածնի բալոն:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ լեյտենանտ Վ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: