Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մեսրոպյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, և Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամա Արտակ Ա.-ն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: