ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

 

Սոցիալական ցանցերում արված գրառումները ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: