«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եւ զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում ՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը:  Այսինքն, այն ինչ կարող է առանց որեւէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին:

 

Ստացվում է՝ Արման Սահակյանն ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին՝ լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը:

Այս հարցը, թերեւս, ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում