ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ-ից հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 15.03.2018թ.-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տվյալ օրվա հերթապահ խմբում ընդգրկված աշխատակիցներն առանց որեւէ պատճառի հայհոյել եւ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Կատարվում է նախաքննություն: