Երևանում ապրիլի 1-ին  անհայտ անձինք մտել են Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջային հեռախոսը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզական միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։

 

Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։

Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։