Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հունվարի 23-ին, ժամը 00.05-ին, շրջագայության ժամանակ, Աշտարակ-Երևան ճանապարհին, հունվարի 22-ի գիշերը, Աշտարակ-Վանաձոր ճանապարհին' Կարբի գյուղի մոտ գտնվող գազալցակայանից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 1977թ. ծնված Դավիթ Հ.-ին և 1977 թ. ծնված Արմենակ Մ.-ին' վերջինիս վարած «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայով:

 

Մեքենայի սրահի զննությամբ' դիմացի ձախ դռան միջից հայտնաբերվել է «Պառլամենտ» տեսակի ծխախոտի տուփ' լցված մոտ 0.4գ, սպիտակ թղթով փաթեթավորված մոտ 0.2գ, իսկ դիմացի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է սպիտակ սրբիչով փաթեթավորված, պոլիէթիլենային տոպրակի մեջ մոտ 16.5 գ կշռով դեղնականաչավուն չորացված-մանարացված զանգվածներ, ինչպես նաև' սրահից հայտնաբերվել է «PEHHU» գրառումով 18 դեղահաբ և «ՎԻԶԻՆ» գրառումով պլաստմասե տարայով սպիտակ հեղուկ:

 

Դավիթ Հ.-ն և Արմենակ Մ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

 

Կատարվում է հետաքննություն: