Ակտիվիստ Վահագն Չախալյանը և ևս 3 անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:50-ին, Հյուսիսային պողոտայից ՊՊԾ գնդի ծառայողները ծեծի ենթարկելու կասկածանքով բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որոնցից մեկն ակտիվիստ Վահագն Չախալյանն է։ Նրանք հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ երեկ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանը ստորագրավաք էր անցկացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, որը ընթացքում էլ ընդհարում է տեղի ունեցել։