2018 թվականի ապրիլի 9-ին կավարտվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։
Այս երկար ու ձիգ 10 տարիների ընթացքում ԶԼՄ-ներն ուշադրության կենտրունում պահեցին նախագահի քաղաքական գործունեությունը, ինչպես նաև բազմաթիվ են նախագահականի լրատվականի հրապարակումներն իրականացված միջոցառումների վերաբերյալ։
ԼՈւՐԵՐ․com-ը որոշեց կատարել այդ հրապարակումներից ծաղկաքաղ՝ ուշադրության առանցքում պահելով ծաղիկները։
Եվ այսպես, տարածված հաղորդագրություններն ու ֆոտոշարքերը մանրազնին ուսումնասիրելուց հասկանալի է դառնում, որ նախագահ Սարգսյանը բոլոր առիթների և միջոցառումների ժամանակ նախընտրում է կարմիր վարդեր նվիրել կամ խոնարհել։
Մի դեպքում նա կարմիր վարդեր է նվիրում կանանց, մեկ այլ դեպքում դրանք խոնարհում է հուշաքարերի մոտ։