ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: