Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե իրենց պայքարը շարունակելու է լինել «բաց ձեռքերի պայքար»: Նա պատմեց, թե ինչպես առավոտյան պատռեց ոստիկանության պաշտոնական ծանուցումը ցույցը ցրելու մասին:
«Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք: Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց: Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին` միայն մեզ միանալու պայմանով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: