Հանրահավաքին Բաղրամյան փողոց եկած երթի մասնակիցները հասան Բաղրամյան 26, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկաններ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հարգանքով վերաբերվել նրանց:
Ոստիկանները բոլոր կողմերից փակել են Բաղրամյան փողոցը, տեղում են փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Լյովա Երանոսյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել ողջունել ոստիկանների, այնուհետ հայտնել է, թե ցուցարարները չեմ մնում Բաղրամյան պողոտայում եւ հետ են դառնում։
Իսկ երթի մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց: «Աստված պահապան հայ ժողովրդին, Աստված պահապան ոստիկաններին, բարի ծառայություն»,- վանկարկում են ցուցարարները: