Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները «Հայրենիք» կինոթատրոնի տարածքից քայլելով հասան Գարեգին Նժդեժի հրապարակի հարակից տարածք։

Քայլերթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարների։

 

Ցուցարարների հետ նույն տարածքում գտնվող մի կին հայտնեց, որ ոստիկաններն իրեն հարվածել են, հրել, գցել են գետնին այն ժամանակ, երբ ինքը փորձել է օգնել այն երիտասարդին, ում  ոստիկանները փորձում էին բերման ենթարկել․ «Ես ցույցի հետ կապ չունեմ, ես ընդամենը փորձեցի օգնել և թույլ չտալ, որ տանեն այդ տղային»,-ասաց գետնին հայտնված կինը։

Նշենք, որ այս պահին ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը։