Մեծ Բրիտանիայի բնակիչն իր կնոջը խնդրել է աչքերը փակել անակնկալի համար, հետո դանակով հարվածել է նրա կոկորդին: Այդ մասին հայտնում է Herald Publicist պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել զույգի տանը: Լորա և Շոն Մեյ ամուսինները ընթրել են և պատրաստվել քնելու, բայց տղամարդն ասել է, որ նվեր ունի: Նա խնդրել է իր սիրելիին չնայել:
«Հուսով եմ՝ շան ձագ է», – ասել է կինը: Սակայն Շոնն անսպասելիորեն դանակահարել է կնոջը: Այնուհետև նա շտապօգնություն է կանչել, և Լորան հոսպիտալացվել է: Մինչ բժիշկները փրկեցում էին նրա կյանքը, նա արդեն գտնվում էր բանտախցում:
Կնոջ խոսքով ՝ ինքը ամուսնու հետ ապրել է մի քանի երջանիկ տարիներ, և դեռ չի հասկանում, թե ինչու է նա արել դա: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է սպանել կնոջը և ինքնասպան լինել, քանի որ անհանգստացել է, որ ինքը չի կարողանա վճարել վարկը: Դեպքի նախօրեին նրան աշխատանքից ազատել են: