29-ամյա Ակսել Մխիթարյանը, 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննություններն անբավարար նշանակելու կապակցությամբ, վիճաբանել է դասախոսի հետ, որի ընթացքում, ըստ նախաքննական մարմնի, իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև դիմել փախուստի:
Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը: