Այս պահին լարված իրավիճակ է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ են գտնվում Նիկոլ Փաշինյանն և երթի մասնակիցները . «Սա ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որի վերջնական հաղթանակը սարերի հետևում չէ և այդ վերջնական հաղթանակին պակասում է միայն ձեր անձնական մասնակցությունը: Դուրս արի փողոց և տեր կանգնիր քո իրավունքին»,-հայտարարում է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ Փաշինյանն ու իր թիմակիցները գտնվում էին Ավան վարչական շրջանում: 

 

Նշենք, որ այս պահին իրավիճակը լարված է նաև Մաշտոցի պողոտայում: Այստեղ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր և կարմիր բերետավորները վերադասաորվում են գործողությունների անցնելուց առաջ: