Սպիտակցի մի խումբ բնակիչներ քարերով և մեքենաներով փակել էին Գյումրի-Վանաձոր ճանապարհը, երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել էր։ Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Գյումրի։
Ցուցարարները հայտարարում են, որ իրենց երթին միանալու են նաև հարակից գյուղերի բնակիչները և դարձյալ պատրաստվում են միջպետական ճանապարհ փակել։
Տասնյակ ոստիկաններ ուղեկցում են նրանց և հորդորում բացել ճանապարհը, հեռանալ երթևեկելի հատվածից։
Գյումրիում ևս ծալրահեղ լարվածությունն է, ոստիկանությունն ուժ է կիրառում: Երթի մասնակիցներից փորձում են բերման ենթարկել, սակայն գյումրեցիները ընդդիմանում են: Անընդհատ սպառնալիքներ են հնչում ցույցի մասնակիցների հասցեին: