Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանի բակում այս պահին հավաքվել են մեծ թվով ոստիկանական ուժեր, իրավիճակը լարված է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին ահազանգեց ռեստորանի սեփականատիրոջ՝  Վալենտինա Թելոյանի որդին՝ Թելոյան Գրիգորը:

«Ոստիկաններով եկել են ռեստորանը չափագրումներ անելու, սպասում են ԴԱՀԿ-ին, որևէ թուղթ մեզ չեն ներկայացրել: Բակը լցված է կարմիրբերետավորներով»,-ասաց մեզ ահազանգած քաղաքացին՝ հավելելով, որ այս պահին էլ գտնվում են դատական տարբեր փուլերի մեջ:

Ըստ Թելոյան Գրիգորի պատմածի՝ այդ տարածքում տուն է եղել, որի տեղը 25 տարի առաջ կառուցել են ռեստորան. «Այն հիմա գործում է: ԴԱՀԿ_ն թուղթ չունի, մեզ այստեղից վտարելու, վկայականը կա որ այդ ամենը մերն է»,- ասաց սեփականատիրոջ որդին՝ ընդգծելով, որ 2 ամիս առաջ էլ են ցանակցել գան չափագրումներ անելու, որը տեղի չի ունեցել:

Զվարթ Պետրոսյան