Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ է: Այս մասին տեղեկանում ենք Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում, ցուցարարների և պահապանների միջև քաշքշուկ է եղել, իրավիճակը դեռեւս չի հանդարտվում:

«Երկու օր առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ-որ մանր-մունր աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:

Մենք ամեն երաշխիք տվել ենք այդ մարդկանց, որ տվյալ տարածքից դուրս գան, նրանք ասել են, որ խնդիր կա, և եթե իմանային' չէին գա այդ տարածք:

Փաստորեն, այս մի քանի օրվա խաղաղ բանակցություններn արդյունք չեն տվել, բնակչությունն էլի զայրացել է, մարդիկ նորից ստիպված հավաքվել են այստեղ»,- ասաց Բունիաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում