Երևանի հիվանդանոցներում ապրիլի 22-ին ժամը 14։00-ի դրությամբ բուժվում է հավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է ապրիլի 22-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

 

Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: