Այս պահին լարված իրավիճակ է Սևան քաղաքում: Բանն այն է, որ երեկ լուրեր տարածվեցին, թե «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկվելուց հետո տեղափոխել են Սևան:

Սևանի բնակիչները դուրս են եկել փողոց, նրանք փակել են Սևան-Երևան ավտոճանապարհը: Սևանցիները նշել են, որ դեռ երեկ՝ ոչ աշխատանքային օրով, Սևանի քաղաքապետարանը աշխատակիցներով լի է եղել: Բնակիչները կարծում են՝ նրանք դեռ այդ ժամանակ էին հրահանգ ստացել, որ պետք է Նիկոլ Փաշինյանին տեղափոխեին Սևանի ոստիկանություն:

 

«Մտնենք ոստիկանություն, Նիկոլին հանենք դուրս, պետք է ազատենք Նիկոլին»,- ասում են սևանցիները՝ հավաստիացնելով, որ վերջինս այդտեղ է:

Սևանցիները պնդում են, որ Փաշինյանը Սևանում է, թեև Սևանի ոստկանության պետ Վիգեն Աղեկյանը հերքել է այդ տեղեկությունները:

Տեսանյութը՝ hraparak.am-ի: