«Մեր հեղափոխության առաջին մասն ավարտված է, և ես ասում եմ՝ ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ հիմա, խնդրում եմ ինձ լիազորել վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցել իշխանության անցնցում փոխանցման հարցով»,-Ազատության հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին դիմեց ՆիկոլՓաշինյանը և ստացավ ժողովրդի հաղթական այո-ն:
Նիկոլ Փաշինյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 15:00-ին հավաքի բոլոր մասնակիցների հետ միասին կգնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ այս պահին հանրահավաքն ավարտված է և մեկնարկել է համերգային ծրագիրը: