«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ այսօր իրենք եւս միանում են համաժողովրդական շարժմանը:

«Այսօր՝ ժամը 11:00-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում եւ կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը եւ վերջինիս կողմից որեւէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է եւ պետք է կանխվի»,- գրել է նա: