Ընդդիմադիր հանդերձանք հագած «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները վաղը ծաղիկներ կդնեն Միասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում` կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանն ասաց, որ նրանց կուսակիցները կբավարարվեն այդքանով և չեն մասնակցի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավքին:

 

 

Նշենք, որ հավաքի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում՝ 18:00-ին: Երթը կընթանա Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով:

 

 

Հավաք-երթը կազմակերպում են Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: