«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը: