Հանրահավաքը Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

Ելույթի սկզբում նա նշեց, որ ոչ թե վարչապետի, այլ փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից, 24-ի հիշատակի արարողություններից հետո մարդիկ փողոց դուրս չէին գալու․«Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դառնում հիմա, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու․ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի ժողովրդականության հաղթանակը և Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերի։ Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի կապիտուլյացիան ժողովրդի առաջ»։