Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցառումներ են անցկացվել ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնությունում։
Ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Սոչի քաղաքում։
Ոգեկոչման արարողություններին մասնակցել է Սոչի քաղաքից ընտրված պատգամավոր Հովհաննես Չեպչյանը։ Վերջինիս խոսքով՝ ապրիլի 24-ը մեծ ողբերգության օր է․ «Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց Հայոց ցեղասպանությունը։ Մենք երբեք չենք մոռանա այդ իրադարձությունը, քանի որ մեզ մեր պապերն են պատմել, թե ինչպես է այդ ամենը եղել»։
Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաև Ադլեր քաղաքում․ այդ օրը հնչել են Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու զանգերը։
Եկեղեցու տարածքում սոչիաբնակ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի և նրա ընտանիքի աջակցությամբ տեղադրվել է խաչքար, որը նվեր է Թաթուլյան ընտանիքից՝ քաղաքին։
Պետդումայի պատգամավոր Անժելա Սելյուկովայի համոզմամբ՝ Թաթուլյան ընտանիքի այս քայլը շատ կարևոր է, քանի որ այն ևս մեկ անգամ փաստում է՝ պատմությունը չի մոռացվում։
Ամբողջությամբ՝ տեսանյութում: