Սոչիի Ալեքսանդր Կարելինի անվան մարզական համալիրում մեկնարկել է Ռուբեն Թաթուլյանի հովանավորությամբ անցկացվող ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարը:
Այս տարի մրցաշարը անցկացվում է արդեն վեցերորդ անգամ, մասնակցում են շուրջ 400 մարզիկ ՌԴ բոլոր անկյուններից՝ Ղրիմից մինչև Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև հյուրեր Աբխազիայից: Հաղթանակը մրցաշարում թույլ է տալիս երիտասարդ մարզիկներին ձեռք բերել սպորտի վարպետի թեկնածուի կամ միանգամից՝ սպորտի վարպետի կոչում:
Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ, իսկ բացմանը ներկա էր եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, ով, մասնավորապես, նշել է, որ հասարակությունն անչափ հետաքրքրված է նմանատիպ միջացառումների անցկացմամբ, քանի որ հատկապես Կրասնոդարի մարզում մեծ սեր են տածում ըմբշամարտի հանդեպ:
Այսօր էլ արդեն տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը:
«Արդեն ամեն թաղամասում կա մարզադահլիճ, որպեսզի երեխաները առանձին մարզվեն: Մեր ֆեդերացիայում կա 1700 մարզվող տղա և նրանք 36 մարզիչ ունեն: Փառք Աստծո, մենք միայն ուզում ենք, որ սա զարգանա»,- լրագրողի հետ զրույցում ասաց Ռուբեն Թաթուլյանը: