Մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ:
«Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»,- ասել է Ահարոնյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկոյան ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից քայլերթ է իրականացնում դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19:00-ին այնտեղ նախատեսվում է հանրահավաք: