Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնության պատմության հիշատակումով։

Ըստ Փաշինյանի՝ ուղիղ մեկ ամիս  առաջ Գյումրիից մեկնարկած դրամատիկ շարժումը,  ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների, ինչը դարձավ աննախադեպ, քանի որ ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղական համայքներում բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում, որի կարգախոսն էր «Քայլ արա,  մերժի՛ր Սերժին»։ 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարժման նպատակն էր կանխել Սերժ Սարգայանի երրորդ պաշտոնավարումը։  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  նաև իր և Սերժ Սարգսյանի բանակցություններին և նշեց, որ որ դրանց նպատակն էր իշխանության անցնցում փոխանցումը հանձնել ժողովրդին, բայց Սերժ Սարգսյանը սպառնաց ժողովրդին Մարտի մեկով և և լքեց բանակցությունների սենյակը, որից հետո իրականացվեց իր ձերբակալման օպերացիան։ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ իշխանությունը պահելու հնարավորություն էր փնտրում, ուստի ««Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսին ավելացվեց «ՀՀԿ, հեռացի՛ր» կարգախոսը»։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրականացված աննախադեպ ցույցերը ստիպեցին ՀՀԿ-ին թեկնածու չառաջադրել, սակայն ՀՀԿ վերնախավը, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում է մուկ ու կատու խաղալ ժողովրդի հետ և մինչ այս պահը չի հայտարարել՝ քվեարկելո՞ւ է ժողովրդի թեկնածուի օգտին, թե՝ ոչ։ 

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ, սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների նկատմամբ՝ նրանց պարտադրելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»