Ուշադրությամբ հետևելով Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ հարց տվող պատգամավորների ճնշող մեծամասնության անտրամաբանական, թշվառ հարցերին ու ելույթներին՝ հանգեցի այն եզրակացության, որ ԱԺ-ում մեր երկրից միայն վերացական պատկերացումներ ունեցող, նեղ անձնական, խմբային շահերով առաջնորդվող մարդիկ են հավաքվել:
Նկատվում է, որ այսքան թույլ, կարծրատիպերով և բարդույթներով հագեցած խորհրդարանը չի կարողանում նոր իրողությունների հետ հաշվի նստել. պատգամավորները կառչած են իրենց ստերեոտիպներին և այլևս չեն ուզում առաջ գնալ՝ յուրաքանչյուր նոր քայլը վայրէջքի հետ ասոցացնելով:
Այս համատեքստում ավելի ցայտուն է երևում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պատրաստվածության բարձր աստիճանը:
Իհարկե, ելույթներից անգամ ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության մեջ Գործադիրում աշխատելու փորձառություն չկա, սակայն պատգամավորների մեծամասնության ֆոնին՝ եղած փոքր թերություններն այլևս նկատելի չեն:
Ցավում եմ, որ մեր իշխանությունները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, հուսով եմ, որ ժողովուրդն իր հետևողականության, իր ուժի և միասնականության շնորհիվ կհասնի ամբողջական հաղթանակի:
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան