Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ գերատեսչության պատմության մեջ առաջին անգամ է, որ կառույցը կին է գլխավորում :
Եվրոպական միության ներքին գործերի և արդարադատության խորհուրդը Բրյուսելում կայացած հերթական նիստի ընթացքում նրան հաստատել են այդ պաշտոնում: Այս պաշտոնում նա փոխարինել է Եվրապոլի գործադիր տնօրեն Ռոբ Ուեյնրայթին: Եվրապոլի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով:
48-ամյա Կատրին դե Բոլլը մասնագիտությամբ իրավաբան է, եղել է ժանդարմերիայի, իսկ հետո քրեական ոստիկանության սպա: 2012 թվականին նա դարձել է Բելգիայի դաշնային ոստիկանության կոմիսար: