Մի խումբ դերասաններ ևս միացել են շարժմանն ու կոչ են անում բոլորին միանալ ու գնալ մինչև վերջ. իրենց կոչը հատկապես արվեստի բնագավառի ներկայացուցիչներին են ուղղում:

Դերասանները Մշակույթի նախարարության մոտ պահանջում են, որ նախարարը միանա իրենց: Մշակույթի նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Արմեն  Ամիրյանը թեև մոտեցավ ցուցարար դերասաններին, ասաց, որ ինքը ժողովրդի հետ է, սակայն հրաժարվեց միանալ նրանց: Դերասանները հույս հայտնեցին, որ Արմեն Ամիրյանը մինչև օրվա վերջ կմիանա իրենց և միասին կգնան հանրահավաքի:

Նրանք կոչ են անում մշակույթի բոլոր ներկայացուցիչներին՝ երգիչներին, դերասաններին, նկարիչներին գալ նախարարության շենքի մոտ:
 
Դերասանները կոչ արեցին Շուշան Պերոսյանին միանալ իրենց բողոքի ակցիային: Նշենք, որ պատգամավոր երգչուհին դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն:
 
Թատերական ինստիտուտում ևս դասադուլ է, դասախոսները միացել են ուսանողներին: Դասախոսները գտնվում են նախարարության շենքի դիմաց: