Ազգային ժողովի մուտքի մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում. ցմահ դատապարտյալների հարազատները հավաքվել են և պահանջում են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա։
«Հույս ունենք, որ բոլորի վրա պետք է ազդի այս համաներումը, որովհետև Արդարադատության նախարարը ասել է, որ սա աննախադեպ համաներում է»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 11-ին, ԱԺ-ն իր արտահերթ նիստում քննարկելու է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: