Չկալովկա համայնքը նույնպես միանում է համաժողովրդկան շարժմանը.

«Հարգելի՜ հայրենակիցներ,

 

Ես` Վահրամ Սամվելի Կարապետյանս, լինելով համայնքի ղեկավար, բայց առաջին հերթին ՀՀ արժանապատիվ քաղաքացի, Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո լինելով ՀՀԿ ամդամ, հարգելով ՀՀԿ հիմնադիրներին և Նժդեհյան գաղափարները, բայց հավատարիմ մնալով հայոց անվանադիր Հայկ Նահապետի ժառանգությանը և հայոց ազգային ավանդույթներին, հարգելով ՀՀԿ դրոշը և զինանշանը, բայց սիրելով ՀՀ պետական դրոշն ու զինանշանը, հարգելով ՀՀ օրներգը, բայց սիրելով այս օրերին հայ ժողովիդի շուրթերից հնչող` աղոթք դարձած «Իմ քայլը» երգը, հարգելով իմ գործընկերների խոսքը և ձեռնպահ մնալու հորդորները, բայց սիրելով իմ ժողովրդին ու ոտնակոխ չանելով նրանց արժանապատվությունը և բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը , ընդունում եմ նրանց արդար պահանջը։ 

Մինչև երեկ հուսով էի, որ ՀՀԿ պատգամավորները խոհեմություն և իմաստություն կդրսևորեն, ու կհարգեն երկրագնդի վրա ապրող բոլոր հայերի պահանջը և այն կիրագործեն, բայց ավաղ իմ և ժողովրդի սպասելիքները ի չիք դարձան։
Եվ այժմ ես հրաժարվում եմ ՀՀԿ անդամակցությունից և միանում եմ ինձ համայնքի ղեկավար ընտրած, պահանջատեր և հաստատակամ ժողովրդիս և առհասարակ ողջ հայ ազգիս»։